Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.

Թրամփը հրամայել է կրճատել Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը

3522
Ուրբաթ, 21 դեկտեմբերի, 2018 թ., 10:25
Թրամփը հրամայել է կրճատել Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամայել է Աֆղանստանից դուրս բերել ամերիկյան զորքերի մի մասը, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով պաշտոնական անձանց:

Աղբյուրի հաղորդմամբ՝ մոտակա շաբաթների ընթացքում Աֆղանստանում ամերիկյան զորքերի թիվը պլանավորվում է կրճատել մոտ 7 հազարով:

Ներկայում Աֆղանստանում մոտ 14 հազար ամերիկացի զինծառայող կա:

Պարբերականի խոսքով՝ կրճատման որոշումը գրեթե համընկել է Սիրիայից 2 հազար ամերիկացի զինծառայողների դուրսբերման հետ:

Օրեր առաջ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերում Սիրիայից: Թրամփն իր հերթին հայտարարել էր ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման դեմ հաղթանակի մասին: