«Ստացվում է, որ կարելի է թալանել շատ, հանցագործություններ գործել, հետո վերադարձնել քիչը ու վայելել մնացածը». Ստյոպա Սաֆարյան
![]() Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոռուպցիայի դեմ պայքարի մինչ այժմ գործող, չգրված, բայց գործածության մեջ գտնվող, «ռազմավարության տրամաբանությունը» արդեն խնդրահարույց է: Ժամանակին Սերժ Սարգսյանի իշխանությունը մտցրեց եկամուտների հայտարարագրման ինստիտուտը: Ու հանկարծ տեսանք, որ տասնամյակներով ետ գնացած երկրի գործերը մակրո առումով լավ չեն, բայց այ, իշխանության մեջ գտնվող մարդկանց անձնական բիզնեսներն ամեն տարի երկնիշ աճ են արձանագրել: Ու Սերժ Սարգսյանի իշխանությունը թույլատրեց հրապարականացնել թալանածը՝ այն մատուցելով որպես թղթերով կարգին ու օրինական: Այժմյան կառավարության դեպքում այլ բան է նկատվում՝ կոռուպցիայի մեջ մեդարվող անձինք՝ Սաշիկ Սարգսյան, Մանվել Գրիգորյան, Վաչագան Ղազարյան ու այլք, սկսել են «բարիանալ» ու միլիոնների նվիրատվություններ անել պետությանը: Իհարկե, դա նույնպես տեղի է ունենում անցած իշխանությունների սահմանած կանոնների՝ օրենքների պայմաններում: Բայց այսպիսի պայքարը կոռուպցիայի դեմ հղի է մի շարք ռիսկերով. ստացվում է, որ կարելի է թալանել շատ, հանցագործություններ գործել, հետո վերադարձնել քիչը ու վայելել մնացածը: Նոր կառավարությունը և նոր խորհրդարանը պետք է լուծում տան այս հարցին, շտապ փոխեն օենսդրությունը. այլապես նոր կառավարության ու իշխանության անդամներ, ովքեր չեն դիմանա իշխանության գայթակղությանը, կանեն նույնը՝ կթալանեն, վստահ լինելով, որ բռնվելու դեպքում մի մասը վերադարձնելով թե՛ կխուսափեն պատասխանատվությունից, թե կվայելեն մնացածը: Կոռուպցիայի դեմ պայքարի նոր հայեցակարգը նույնպես հրամայական է»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
