Երևան`   +17 °C
Այսօր`   Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ.

Հայտնի են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մրցակիցները

384
Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ., 12:50
Հայտնի են Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի մրցակիցները

Դեկտեմբերի 11-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2021 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի Մ-21 հավաքականն ընդգրկվեց առաջին խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Իտալիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Իռլանդիայի և Լյուքսեմբուրգի հավաքականները: Խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ: