Մակրոնը Ֆրանսիայում արտակարգ դրություն հայտարարեց
![]() Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ամբողջ երկրում բռնկված բողոքի ակցիաների պատճառով երկրում հայտարարեց արտակարգ դրություն: «Առաջինը, որ ցանկանում եմ անել այսօր, արտակարգ տնտեսական և սոցիալական դրություն հայտարարելն է: Մենք ցանկանում ենք կառուցել այնպիսի Ֆրանսիա, որին կհարգեն, որտեղ մեր երեխաները կապրեն ավելի լավ, քան մենք»,- ասել է նա իր խոսքում: Ըստ Մակրոնի՝ Ֆրանսիայի խնդիրներն ի հայտ են եկել շատ վաղուց, դրանց արմատները հասնում են մինչև 40 տարի առաջվա պատմության խորքը և այսօր երևան են եկել: «Ես պայքարել եմ մեր երկրի քաղաքական համակարգի դեմ, ցանկանում էի այն բարելավել հանուն ձեզ: Շատ երկրներ են անցնում այս ամենի միջով, շատ դժվար է դուրս գալն այս իրադրությունից, բայց ես հուսով եմ, որ Ֆրանսիայի ժողովուրդը բավականին ուժեղ կգտնվի միասնական մնալու համար»,- ասել է Մակրոնը: Նա նաև խոստացավ, որ 2019-ից երկրում նվազագույն աշխատավարձը կբարձրանա՝ հասնելով 100 եվրոյի: |

Չինաստանում երկրաշարժի հետևանքով առնվազն 16 մարդ է զոհվել (տեսանյութ)
16609:49
7.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստան-Նեպալ սահմանին
232Երեկ, 22:54
Հուսիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի վրա հարձակման մասին
414Երեկ, 17:31
ԱՄՆ Արիզոնա նահանգում գոլֆի գնդակի չափ կարկուտ է տեղացել (տեսանյութ)
381Երեկ, 15:49
Ռուսական ուժերն այս տարի 400 անգամ հարվածել են Ուկրաինայի նավթագազային օբյեկտներին
398Երեկ, 00:36
Ռուսաստանը կրկին բալիստիկ հրթիռներով հարվածում է Կիևին
16821.10.2026, 23:54
