ԱՄՆ Սենատը միաձայն դատապարտել է Ռուսաստանին
![]() ԱՄՆ Սենատը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի հետ կապված Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սադրիչ գործողությունները, գրում է Hill-ը: Փաստաթուղթն առաջարկվել է հանրապետական Ռոն Ջոնսի և դեմոկրատ Քրիս Մըրֆիի կողմից: Սենատը միաձայն կողմ է քվեարկել բանաձևին: Ջոնսի խոսքով՝ Սենատը պատրաստակամություն է հայտնել աջակցել Ուկրաինայի ժողովրդին, կառավարությանն ու երկրի տարածքային ամբողջականությանը: Մըրֆիի խոսքով՝ Սենատը հստակ հասկացնել է տվել, որ չի հանդուրժի Ուկրաինայի դեմ ագրեսիան: «Վճռականորեն դատապարտում ենք Ռուսաստանի ռազմական ցանկացած գործողություն՝ ուղղված միջազգային իրավունքների միակողմանի փոփոխմանը»,- հավելել է նա: Քաղաքական գործիչները նաև կոչ են արել միջազգային հանրությանը միավորվել Ռուսաստանի գործողությունների դեմ պայքարում: Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի պատճառով չեղարկեց Արգենտինայում G20-ի գագաթնաժողովի շրջանակում ՌԴ նախագահի հետ նախատեսված հանդիպումը: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
