Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Կառավարությունն ավելացնում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստները

346
Հինգշաբթի, 29 նոյեմբերի, 2018 թ., 11:40
Կառավարությունն ավելացնում է ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու նպաստները

ՀՀ կառավարությունը ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու նպատակով բարձրացնում է նպաստների չափերը: Բացառելու համար նպաստառուների շրջանում անհաղթահարելի աղքատությունը ՀՀ կառավարության նիստում որոշում ընդունեց «Պետական նպաստներ մասին» ՀՀ օրենքով սահմանված ծերության, հաշմանդամության, մեկ կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը ներկայիս 16000-ի փոխարեն 2019-ի հունվարի 1-ից սահմանել 25500 դրամ: