«Պետք է հասկանանք՝ ինչ քայլեր ձեռնարկել, որ մեր ֆուտբոլը զարգացնենք». Արմեն Գյուլբուդաղյանց
![]() Հայատանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոսեց Եվրոպայի առաջնության որակավորման փուլի և առաջիկա ծրագրերի մասին։ «Մենք հիմա հանդես ենք գալիս D խմբում։ Մի՞թե պատահական ենք այդտեղ հայտնվել։ Ո՛չ։ Մենք խմբում ֆավորիտ էինք՝ Մակեդոնիայի հետ միասին։ Ուզում եմ ասել, որ պետք է հասկանանք՝ ինչ քայլեր ձեռնարկել, որ մեր պոտենցիալը, որը մեր ֆուտբոլը ունի, զարգացնենք։ Պետք է ծրագիր գրենք, որպեսզի ուժեղ ֆուտբոլիստներ պատրաստենք։ Ինչքան լավ կլինի, որ ունենանք երկու Յուրա Մովսիսյան, երկու Հենրիխ Մխիթարյան, երկու Գևորգ Ղազարյան և այսպես շարունակ։ Կկարողանանք ավելի ուժեղ հավաքական ունենալ։ Պետք է ամեն ինչ անենք դրա համար։ Հիմա բանակցություններ ենք վարում մեծ ներուժ ունեցող ֆուտբոլիստների հետ։ Աստված տա Յուրան Եվրոպայում թիմ գտնի, որովհետև նրա համար շատ ծանր է ամեն անգամ գալը։ Նա 2 օր չի քնում և ժամանակ չի մնում ֆիզիկական վիճակը բարելավելու և խաղին պատրաստ լինելու համար։ Երիտասարդներն էլ՝ Պետրոս Ավետիսյանը, Էրիկ Վարդանյանը, Ալիկ Առաքելյանը, կարողանան իրենց թիմերիում ավելի լավ խաղալ, որպեսզի ունենանք ավելի մարտունակ հավաքական։ Ունենք ֆուտբոլային լավ որակներով օժտված ֆուտբոլիստներ»,- Գյուլբուդաղյանցի խոսքերն է փոխանցում MAMUL,am-ի թղթակիցը։ |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
