Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում

276
Շաբաթ, 24 նոյեմբերի, 2018 թ., 00:00
Հայ մարմնամարզիկները հաջող են մեկնարկել աշխարհի գավաթի խաղարկությունում

Գերմանիայի Գոթբուս քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության վերջին՝ ութերորդ փուլը: Հայաստանը ներկայացնող 4 մարզիկները հաջող են մեկնարկել ստուգատեսում։ Նժույգթափերի վրա վարժություններում Հարություն Մերդինյանը վաստակեց 14,966 միավոր և 1-ին տեղով մտավ եզրափակիչ: Օղակների վրա վարժություններում Արթուր Թովմասյանը վաստակեց 14, 733 միավոր և 5-րդ տեղով դուրս եկավ եզրափակիչ, իսկ Վահագն Դավթյանը եզրափակեց լավագույն տասնյակը: