Երևան`   +27 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Երբ որևէ նախարար սկսում է զեկուցել, թե ամեն ինչ լավ է, դա մի ընդունեք». Բագրատ Ասատրյան

1697
Ուրբաթ, 23 նոյեմբերի, 2018 թ., 13:00
«Երբ որևէ նախարար սկսում է զեկուցել, թե ամեն ինչ լավ է, դա մի ընդունեք». Բագրատ Ասատրյան

«Եթե որևէ նախարար սկսում է զեկուցել, թե ամեն ինչ լավ է, դա մի ընդունեք, ասեք՝ չէ, իսկ ո՞րն է ձեր մտահոգությունը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը: Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Հայաստանը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ, ուստի այնտեղ տիրող իրավիճակն ազդեցություն է ունենում մեր տնտեսության վրա. «Ռուսաստանում տնտեսական աճի տեմպերի նվազում կա՝ սանկցիաներ, ռուսական շուկայի փոփոխություն և այլն: Մենք տարեսկզբին ունեցել ենք տրանսֆերտների աճ, բայց օգոստոս-սեպտեմբերին 7-8 տոկոս նվազում կա»,- շեշտեց տնտեսագետը: Բագրատ Ասատրյանն անդրադարձավ նաև նոր կառավարության գործունեությանը. «Բարդ շրջան է, առջևում ընտրություններ են, բայց ակնհայտ է, որ էական տեղաշարժեր չեն եղել: Մենք 30 տոկոս աղքատություն ունեցող երկիր ենք, բայց իրականությունը դա չէ. պետք է իսկապես անապահովներին բացահայտել ու օգնել, ավելացնել աշխատանքային ակտիվությունը»: