«Ամենակարևորն այն էր, որ բոլոր խաղերում ունեցանք գոլային պահեր». Արթուր Ոսկանյան
![]() Հայաստանի և Գերմանիայի մինչև 19 տարեկանների հավաքականների ընկերական հանդիպման ավարտից հետո Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանն ամփոփեց արդյունքները: «Գիտեինք, թե ինչ հավաքականներ են գալու, բոլոր երեք խաղերում հորդորում էինք տղաներին, որ, ամենակարևորը, ֆուտբոլ խաղան, ինչքան որ կարող են: Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, թե ինչ առաջնություններում են խաղում մեր տղաները, իսկ իրենք չեն խաղում նույնիսկ Առաջին խմբի առաջնությունում: Չորս դարպասապահ էինք հրավիրել, չորսն էլ իրենց թիմերում չեն խաղում: Նույնիսկ տարիքով ավելի փոքր դարպասապահ հրավիրեցինք, քանի որ նա ինչ-որ չափով խաղում է իր թիմում: Հրավիրվում է Առաջին խմբի մասնակից թիմ, բայց այնտեղ էլ չի խաղում: Մի խոսքով բոլոր դիրքերում խնդիրներ կային, բայց փորձեցինք խաղալ ֆուտբոլ նման հզոր հավաքականների դեմ: Ինչքանով ստացվեց, տեսաք, բայց ամենակարևորն այն էր, որ բոլոր խաղերում ունեցանք գոլային պահեր: Ֆիզիկապես շատ ենք զիջում և դա գալիս ոչ թե ֆիզպատրաստության մարզչից, այլ հիմնական պատճառն այն է, որ տղաները բարձր տեմպով խաղեր չեն անցկացնում և չեն կարող ֆիզիկական որակները բարելավել։ Այս մրցաշարից առաջին հերթին մենք և ֆուտբոլիստները հասկացանք, թե ինչքան հզոր հավաքականներ են և նման խաղերին պետք է լավ պատրաստվել: Ֆուտբոլիստները պետք է խաղան իրենց թիմերում, խաղային պրակտիկա ունենան և, ես կարծում եմ, որ նմանատիպ խաղեր շատ պետք է լինեն, որպեսզի տղաները միջազգային խաղերի միջոցով փորձ ձեռք բերեն ու, ինչու չէ, իրենց ֆիզիկական վիճակը բարելավեն»: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
