Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել
![]() Երևանի կենդանաբանական այգում զեբրի թունավորումը դիտավորություն է եղել: Կենդանաբանական այգու տնօրենը կասկածներ ունի, թե ովքեր կարող են դա արած լինել, սակայն քննության արդյունավետության նպատակով դեռ չի նշում անունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այս մասին ասաց այսօր հրավիրած մամուլի ասուլիսում: «Ցավոք, հաստատվեցին զեբրի թունավորման կասկածները: Արվել է փորձաքննություն պատկան պետական մարմնի կողմից, դիահերձա-դատաբժշկական փորձաքննություն է արվել, որով բացահայտվել է, որ մկնդեղի քանակ կա զեբրի արյան մեջ: Սա անթույլատրելի երևույթ է. որոշ մարդիկ իրենց անձնական խնդիրների համար նման քայլի կարող են դիմել: Զեբրի թունավորման համար կան կասկածներ, որոնց մասին չեմ կարող ասել՝ քննության արդյունավետությունից ելնելով: Գործը գտնվում է իրավապահ մարմինների մոտ»,- ասաց Խաչատրյանը: Ի պատասխան հարցին՝ աշխատակիցներն արդյո՞ք ներգրավված են, և այդ դեպքում կա՞ դիտավորություն, այգու տնօրենն ասաց. «Աշխատակիցներ ներգրավված են, թե ոչ, չեմ կարող ասել, բայց որ դիտավորություն կա, դա հաստատ է»: Խաչատրյանը նկատեց, որ իր նշանակվելուց ի վեր ամեն անգամ, երբ նոր քաղաքապետ է ընտրում, ալիք է բարձրանում կենդանաբանական այգու տնօրենին փոխելու համար: «Ամեն անգամ նման ալիքի հետևում տարբեր մարդիկ են՝ նախկին կամ ներկա աշխատակիցներ: Բոլոր կետերը զրպարտանքներ են»,- եզրափակեց նա: Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը քրեական գործ է հարուցել զեբրի անկման դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի երկրորդ մասով: |

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
13901:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
13908.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
15307.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
25406.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
19406.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
13003.09.2026, 11:00
