Brexit-ի պատճառով մեկ օրում 3 նախարար է հրաժարական տվել
![]() Brexit-ի (Եվրոմիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացը) հարցերով բրիտանացի նախարար Դոմինիկ Ռաաբը հայտարարել է, որ լքում է պաշտոնը, քանի որ համաձայն չէ համաձայնագրի պայմաններին, որոնք առաջարկել էր երկրի վարչապետ Թերեզա Մեյը: Երեկ ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան համաձայնեցրել էին Brexit-ի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը: «Այսօր ես հրաժարական եմ տալիս Brexit-ի հարցերով նախարարի պաշտոնից: Չեմ կարող մաքուր խղճով ընդունել պայմանները, որոնք առաջարկվել են ԵՄ-ի հետ մեր գործարքի համար»,- Twitter-ի իր էջում գրել է Ռաաբը: Դոմինիկ Ռաաբն իր հրաժարականի 2 պատճառ է նշել. առաջին հերթին, «նորմատիվ ռեժիմը, որն առաջարկվել է Հյուսիսային Իռլանդիայի համար, բացարձակ սպառնալիք է ներկայացնում Մեծ Բրիտանիայի տարածքային ամբողջականությանը», և, երկրորդ, համաձայնագրից դուրս գալու համար Լոնդոնի հնարավորությունները կսահմանափակվեն ԵՄ վետոյի իրավունքով: Հրաժարական է տվել ևս 2 նախարար՝ Հյուսիսային Իռլանդիայի գործերով նախարար Շայլեշ Վարան և աշխատանքի և կենսաթոշակների հարցերով նախարար Էսթեր Մաքվեյը: Նրանք նույնպես համաձայն չեն համաձայնագրի պայմաններին: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
