«Խոստանում եմ նույնքան որակյալ, հետևողական և սկզբունքային լինել». Արսեն Ջուլֆալակյան
![]() Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններում առաջադրվել եմ «Իմ Քայլը» դաշինքի նախընտրական ցուցակով։ Ընտրություններում այդ ուժի կողմից բարձր արդյունք գրանցելու պարագայում կկարողանամ ուղղակի գործունեություն ծավալել մեր երկրի գլխավոր օրենսդիր մարմնում։ Ինչպես մինչ այժմ եղածս բնագավառներում, այստեղ ևս խոստանում եմ նույնքան որակյալ, հետևողական և սկզբունքային լինել։ Ուստի, ակնկալում եմ ձեր բոլորի աջակցությունը,ինչի համար կանխավ շնորհակալ եմ։ Հատուկ մարզասերների և իմ անձնական երկրպագուների համար՝ մասնակցությունս ընտրություններին ամենևին չի նշանակում մարզական պրոֆեսիոնալ կարիերայիս ավարտ։ Ինչպես նշել եմ նախկինում, նպատակս անփոփոխ է՝ Տոկիո 2020, և շարունակելու եմ այդ ուղղությամբ անհրաժեշտ հաղթական քայլերը։ Հաջողություն բոլորիս»,- գրել է նա։ |

«Երեք հարց՝ ՀՖՖ նախագահի թեկնածուներին»․ Լևոն Պաչաջյան
11113:48
Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
556Երեկ, 00:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
24515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
21014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
20414.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20512.11.2026, 23:24
