Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Շիրակ»-ի նախագահը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին

1485
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 15:05
«Շիրակ»-ի նախագահը բաց նամակ է հղել ՀՖՖ-ին

«Շիրակի» նախագահ Արման Սահակյանըբաց նամակ է ուղարկել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային․ «Հարգելի պարոն Մելիքբեկյան,

Զերծ մնալու հնարավոր շահարկումներից և հնարավորինս ապահովելու անաչառության սկզբունքը հայկական ֆուտբոլում՝ առաջարկում և հորդորում եմ Բարձրագույն խմբի հանդիպումների մրցավարական անձնակազմ նշանակել՝ հաշվի առնելով, թե մասնակից թիմերը որ քաղաքն են ներկայացնում: Մասնավորապես, խնդրում եմ «Շիրակ»-ի և որևէ երևանյան թիմերի միջև հանդիպմանը չնշանակել մրցավարական անձնակազմ ո ՛չ Երևանից, և ո ՛չ էլ Գյումրիից: Հարգանքով՝ Արման Սահակյան»,- նշված է նամակում: