Երևան`   +13 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

1666
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 16:45
Փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի

ԱԺ հայտարարությունների ժամին Միքայել Մելքումյանն անդրադարձավ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման թեմային և հուրախություն բոլորի՝ տեղեկացրեց. «Արդեն իսկ բացահայտել ենք այն ռեզերվների մի մասը, որով կարող ենք արձանագրել, որ էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցում կարող ենք ունենալ ու սա պոպուլիստական հայտարարություն չէ: Նախարարն ու ՀԾԿՀ ղեկավարն արձանագրեցին, որ կան այն գործոնները, որոնց միջոցով կարող ենք դա իրականացնել: Հուսով եմ՝ մեր ժողովուրդը փետրվարի մեկից կունենա այն սակագինը, որն իրեն այս փուլում անհրաժեշտ է»: