Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ.

«Ապօրինի առևտրով զբաղվողների հարցը քննարկման փուլում է». քաղաքապետ

362
Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ., 15:25
«Ապօրինի առևտրով զբաղվողների հարցը քննարկման փուլում է». քաղաքապետ

««Ապօրինի առևտուր» արտահայտության մեջ արդեն կա բոլոր հարցերի պատասխանը, ինքին կան այդ հարցերի պատասխանները, այսինքն՝ այս առևտուրը տեղի է ունենում ապօրինի: Այնուամենայնիվ, հասկանալով նաև մեր բնակիչների սոցիալական վիճակը, այս պահին իրենց հետ տանում ենք աշխատանքներ և հարցը քննարկումների փուլում է»,- այսօր Երևանի ավագանու նիստից հետո, պատասխանելով փողոցային առևտրով զբաղվողներին վերաբերող լրագրողի հարցին, թե արդյոք քաղաքապետարանը նրանց կտրամադրի՞ երկու ամիս ժամանակ, ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը:

Հիշեցնենք, որ երեկ մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով փողոցային առևտրի համար թույլտվություն տալ: