Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 14 նոյեմբերի, 2018 թ.

Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Յուրիկ Վարդանյանի հրաժեշտի արարողությունը

226
Շաբաթ, 10 նոյեմբերի, 2018 թ., 12:35
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Յուրիկ Վարդանյանի հրաժեշտի արարողությունը

Հայտնի է դարձել՝ երբ և որտեղ տեղի կունենա լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանին հրաժեշտի արարողությունը: Մարզասերները հնարավորություն ունեն անվանի ծանրորդին հրաժեշտ տալ ինչպես Երեւանում, այնպես էլ նրա ծննդավայր Գյումրիում:

Յուրիկ Վարդանյանի աճյունը Հայաստան կբերվի նոյեմբերի 11-ին:

Գյումրիում հրաժեշտի արարողությունը կկայանա Սուրբ Հակոբ եկեղեցում՝ նոյեմբերի 12-ին՝ ժամը 13:00-ից 19:00-ն: Երևանում այն կկայանա Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ նոյեմբերի 13-ին ժամը 10:00-ից 15:00-ը:

Հուղարկավորությունը՝ նույն օրը ժամը 16:00-ին՝ Կոմիտասի անվան պանթեոնում: