«Կորուստները փնտրեք դուբայներում «քաշ եկող» ձեր կազմակերպության ղեկավարների կենցաղում». Արմեն Դանիելյան
![]() ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բարոյականության այբուբենը վաղուց հուղարկավորած գազավիկներն ու էլեկտրիկները դժվար հասկանան՝ ինչ է նշանակում համատարած աղքատություն... Գաղտնիք չէ, որ հանրապետությունում և՛ գազի, և՛ էլեկտրաէներգիայի սակագինը սարսափելի ուռճացված է և բնական մենաշնորհի ոլորտում ՀԾԿՀ-ն «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին օգնել է մեր հասարակության հաշվին ստանալ գերշահույթներ և շարունակաբար բարձրացրել է սակագները... Եվ դա այն պարագայում, երբ այդ կառույցը պետք է պաշտպաներ բացառապես հասարակության շահերը: Տնտեսագետները բազմիցս հիմնավորել են, որ երկու դեպքում էլ սակագինը կարող է նվազել առնվազն 10-ից 15 դրամով... Եվ այսպես՝ Հայաստանը ՌԴ-ից 1000 խմ գազն ստանում է սահմանին 150 դոլարով, իսկ հանրապետությունում այն իրացվում է կրկնակի թանկ: Այդ գազը շուրջ 6000 կմ գալիս է Հայաստան և դրա արժեքը 150 դոլար է, իսկ սպառողին այն հասնում է առնվազն 300 կիլոմետր տարածություն անցնելով: Եվ այդ փոքր տարածության մեջ հազար խմ գազը շուրջ 150 դոլարով բարձրանում է շուրջ քսան անգամ փոքր տարածությունում: Այդ կազմակերպությունների հիմնավորումներն առ այն, թե կորուստները մեծ տոկոս են կազմում՝ ծիծաղելի է. այդ կորուստները բացառելու համար նախ և առաջ պետք է շահագրգռված լինեն հենց այդ կազմակերպությունները և եթե նրանք չեք կարողանում շտկել այն, ապա ինչումն է հասարակության «մեղքի» բաժինը: Հ.Գ. Իսկ ես համոզված եմ, որ այդ կորուստները հասցված են մինիմումի, պարզապես այդ կազմակերպությունները կարծում են, թե պետության մեջ կա մեկ այլ պետություն, որը կարող է էլ ավելի ուժեղ լինել, քան պետությունն է: Ցավոք, երկար տարիներ այդպես է եղել... Համեմատության համար ասեմ, որ ԵՏՄ անդամ ՀՀ-ում գազի գինը մեկ խ/մ-ի դիմաց 325 դոլար է, Ղազախստանում՝ 80 դոլար, Բելառուսում՝ 180: Իսկ էլեկտրաէներգիայի գինը ՀՀ-ում 10 ցենտ է(1 կ/վ-ի դիմաց), Բելառուսում՝ 4 ցենտ, իսկ Ղազախստանում՝ 3,5 ցենտ: Այլևս գաղտնիք չէ, որ նախորդ տարիներին նաև ձեր կազմակերպությունների միջոցով ամեն ինչ արվել է, որ հայ հասարակությունը դառնա ավելի աղքատ, էլ ավելի կարիքավոր...»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
