Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 13 նոյեմբերի, 2018 թ.

«Ալաշկերտ»-ի սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարություն է տարածել

188
Երեքշաբթի, 06 նոյեմբերի, 2018 թ., 15:45
«Ալաշկերտ»-ի սեփականատեր Բագրատ Նավոյանը հայտարարություն է տարածել

«Ալաշկերտ»-ի մամուլի ծառայության հետ զրույցում ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը պատմեց Մարտունիում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու մտադրության մասին:

«Ինչպես գիտեք՝ ես արմատներով Մարտունուց եմ, «Ալաշկերտ»-ն էլ նախկինում ներկայացրել է Մարտունին: Այս հանգամանքները հաշվի առնելով, մտադիր եմ զարգազնել և մասսայականացնել ֆուտբոլը իմ հարազատ քաղաքում:

Ցանկանում ենք հիմնել ֆուտբոլային մարզադպրոց, ունենալ մանկապատանեկան խմբեր: Այս թեմայով առանձնազրույց եմ ունեցել նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի հետ: ՀՖՖ-ն պատրաստ է աջակցել խաղադաշտի կառուցմանը:

Կոչ եմ անում Մարտունու քաղաքապետին և Գեղարքունիքի նորընտիր մարզպետին աջակցել «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին այս նախաձեռնության մեջ և համապատասխան հողատարածք հատկացնել՝ մարզադպրոց հիմնելու համար: Մարզադպրոցի սպասարկման ամբողջ ծախսը հոգալու է «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը:

Մարզադաշտի առկայության պարագայում, հնարավոր է, որ ապագայում «Ալաշկերտ»-ն իր տնային հանդիպումները անցկացնի Մարտունիում և մեծ ուրախություն պարգևի մարտունեցի երկրպագուներին:

Շատ շուտով կստեղծվի նաև մեր կանանց թիմը: Մանրամասների մասին կհայտնենք առաջիկայում:

Առիթից օգտվելով, կոչ եմ անում երկրպագուներին գալ մարզադաշտ և աջակցել «Ալաշկերտին» բոլոր հանդիպումներում: Միասին մենք դեռ շատ հաղթանակներ ենք ունենալու»,- նշել է Բագրատ Նավոյանը: