Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Յուրիկ Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել

383
Երկուշաբթի, 05 նոյեմբերի, 2018 թ., 22:10
Յուրիկ Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել

Լեգենդար ծանրորդ Յուրիկ Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արդեն ստորագրել է համապատասխան որոշումը:

Հանձնաժողովի նախագահն առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է:

Օլիմպիական չեմպիոն, աշխարհի 7-ակի, Եվրոպայի 5-ակի չեմպիոն Յուրիկ Վարդանյանը ծանր հիվանդության դեմ երկար պայքարելուց հետո կյանքից հեռացել է նոյեմբերի 1-ին՝ ԱՄՆ-ում: Նրան հուղարկավորելու են Հայաստանում: