ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է զբաղեցնել Բելառուսի ներկայացուցիչը. Коммерсант
Коммерсант պարբերականի տեղեկություններով՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար կարող է նշանակվել Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար Ստանիսլավ Զասը: «Նոյեմբերի 8-ին դաշինքի երկրների առաջնորդները վերջնական որոշում կկայացնեն: Ինտրիգն այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի շնորհիվ էլ առաջացել է թափուր տեղը»,- հայտնում է պարբերականը: Պարբերականի խոսքով՝ նոյեմբերի 8-ին Աստանայում ՀԱՊԿ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Տաջիկստան) առաջնորդների մասնակցությամբ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ վերջակետ կդրվի կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հարցին: Коммерсант-ի դիվանագիտական աղբյուրների խոսքով՝ հաջորդ 3 տարիների ընթացքում ՀԱՊԿ նոր քարտուղար կլինի Բելառուսի ներկայացուցիչը՝ 54-ամյա գեներալ-մայոր Զասը (2015թ. նոյեմբերի 4-ից զբաղեցնում է Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը), ով լավ ծանոթ է ՀԱՊԿ աշխատանքին: Ստանիսլավ Զասը ծնվել է 1964թ. Ուկրաինայի Չեռնիգովի մարզում: 1985թ. գերազանցությամբ ավարտել է Բաքվի բարձրագույն համազորային հրամանատարական ուսումնարանը, 1996թ. գերազանցությամբ և ոսկե մեդալով՝ Բելառուսի ռազմական ակադեմիան, իսկ 2005թ. նույնպես գերազանցությամբ և ոսկե մեդալով՝ ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմական ակադեմիան: Ռազմական գիտությունների թեկնածու է: Օրեր առաջ կազմակերպությունը հայտնել էր, որ Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից: Հիշեցնենք, որ Յուրի Խաչատուրովն անցնում է Մարտի 1-ի գործով և մեղադրվում 2018-ին Հայաստանում սահմանադրական կարգը տապալելու փորձ կատարելու համար։ Նրա նկատմամբ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր որպես խափանման միջոց կիրառել կալանքը, սակայն դատարանի որոշմամբ նա ազատ էր արձակվել 5 մլն գրավի դիմաց: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի Մարտի 1-ի արյունալի դեպքերի ժամանակ զբաղեցրել է Երևանի կայազորի պետի պաշտոնը, ապա 2008 թ. ապրիլի 15-ին նշանակվել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 2009-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, 2016 թվականի հոկտեմբերի 3-ին նշանակվել է ՀՀ Ազգային Անվտանգության Խորհրդի քարտուղար՝ ազատվելով ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից: Իսկ 2017 թվականի ապրիլի 14-ից զբաղեցնում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը: |
«Նիկոլը չի հասկանում պատերազմի պատճառի և պատերազմի պատրվակների միջև եղած տարբերությունը». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7901:48«Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է». Սուրեն Սուրենյանց
96Երեկ, 22:54Քաղաքացիները ստուգում են մեքենաները, որ բացահայտեն ականազերծող սակրավորներին (տեսանյութ)
97Երեկ, 18:54«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ ցուցանակ՝ Երևանի մուտքի մոտ
116Երեկ, 18:30Ապրիլի 25-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն․ ՀՀ կառավարություն
108Երեկ, 18:18«Որպեսզի հեղափոխությունը լինի թավշյա, պետք է ոստիկանությունը դառնա թավշյա». Տիգրան Քոչարյան
114Երեկ, 17:24