«Ոչ մեկին չենք նեղելու». Դավիթ Անանյան
![]() «Գործածարների հետ երկխոսության փուլ կարող է սկսվել, սակայն դա կարող է սկսվել միայն այն ժամանակ, երբ որ կա երկկողմանի պատկերացում՝ միևնույն արժեքային համակարգերի նկատմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ նշելով, որ այսօր գործարարների հետ երկխոսություն սկսելու հստակ նախադրյալներ կան: «Կարող է լարվածություն լինի այն գործածարների հետ, որոնք այս կամ այն քրեական գործերի շրջանակում հրավիրվել են որոշակի բացատրություններ տալու կամ իրենց վարքագիծը քրեաիրավական գնահատականի առումով անբերանպաստ է եղել իրենց տեսանկյունից»,- շարունակել է նա: Խոսելով հարկային վարչարարության մասին, Դ. Անանյանը նշել է, որ, այդ առումով, ավելի լավ է ուշադրություն դարձվի միջինից բարձր բիզնեսի վրա, որովհետև մեկ կազմակերպության նկատմամբ հսկողական գործառույթներ իրականացնելը կարող է համադրելի լինել 100 փոքրերի նկատմամբ. «Այսինքն՝ ավելի լավ է 1 տեղ գնաս, քան 100 տեղ… ավելի լավ է փոքրերին օրենքի տեսանկյունով դարձնենք անխոցելի, իսկ միջնից բարձրերի մոտ վարչարարություն իրականացնենք՝ կոկրետ վարքագիծն ուսումնասիրելուց հետո և կասկածելի վարքագիծ ունեցողների նկատմամբ»,- ասել է ՊԵԿ նախագահը՝ շեշտելով, որ Հարկային մարմինները ոչ մեկին չեն նեղելու: Հարցին՝ ինչի՞ հաշվին եք 150 մլրդ-ով ավելացնելու հարկային եկամուտները, Դավիթ Անանյանը պատասխանել է. «Տնտեսության զարգացման և վարչարարության հաշվին: Մեր վարչարարությունը մենք պետք է ավելի հասցեական և ավելի արդյունավետ դարձնենք, տնտեսության զարգացմանն էլ պետք է բոլորս նպաստենք, այդ թվում և դուք բոլորդ՝ գնումներ կատարելիս՝ հսկիչ դրամարկղերից կտրոններ պահանջելով»: |

Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
370Երեկ, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
39315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
54013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
17012.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43610.11.2026, 19:37
