Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Պարզվում է՝ ժողովուրդը զանգվածաբար զբաղված էր խաղադրույքներ կատարելով». Ն. Փաշինյան

289
Հինգշաբթի, 01 նոյեմբերի, 2018 թ., 12:25
«Պարզվում է՝ ժողովուրդը զանգվածաբար զբաղված էր խաղադրույքներ կատարելով». Ն. Փաշինյան

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը ելույթը նվիրված է տնտեսությանը՝ ի՞նչ է տեղի ունենում տնտեսությունում, ինչպե՞ս պետք է դա գնահատել զարգացումները. «Հունիսին տեղի էր ունենում Ֆուտբոլի աշխարհի առաջնություն ու պարզվում է՝ ժողովուրդը զանգվածաբար զբաղված էր խաղադրույքներ կատարելով: Ցուցանիշներն արձանագրվեցին որպես ծառայությունների շեշտակի աճ ու մեկ ամսվա ընթացքում մոտավորապես 5 տոկոսի աճ ունեցանք միայն խաղադրույքներ կատարելու հաշվին, բայց պետական եկամուտները սրանից չաճեցին, որովհետև այս ոլորտը հարկվում է հաստատագրված վճարով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի թեկնածուն անդրադարձավ նաև գյուղատնտեսությանը. «Սեպտեմբերը սեպտեմբերի նկատմամբ արձանագրել է երկնիշ անկում, բայց ուզում եմ ուշադրություն հրավիրել, որ այս տարվա 9 ամիսների ցուցանիշներով 20 տոկոս արտահանման աճ ենք ունեցել: Այս ոլորտում մեկ կարևոր խնդրի մասին կուզեի խոսել. որևէ մեկը վստահ չի կարող պնդել, որ այն թվերը, որ ներկայացվում են, իրականությանը համապատասխանում են: Ունենք հավելագրումների ու թերգրանցումների մեխանիզմներ, կան ստվերային այգիներ, որոնք ոչ մի տեղ հաշվառված չեն»,- ասաց վարչապետի թեկնածուն: