Երևան`   +15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ռուսական ընկերությունը կարող է վաճառել Կապանում ոսկու հանքը

1734
Երկուշաբթի, 29 հոկտեմբերի, 2018 թ., 12:05
Ռուսական ընկերությունը կարող է վաճառել Կապանում ոսկու հանքը

Chaarat Gold ընկերությունը Կապանի ոսկու հանքի գնման շուրջ բանակցություններ է վարում ռուսաստանյան հանքարդյունաբերական խոշոր ընկերության՝ Polymetal International-ի հետ, հաղորդում է Rusarminfo-ն՝ հղում անելով Коммерсант պարբերականին:

«Հոկտեմբերի 26-ին կողմերը հաստատել են, որ բանակցություններ են վարում: Օգոստոսին Chaarat-ը հայտնել էր, որ մտադիր է ձեռք բերել ԱՊՀ տարածքում գտնվող 75 միլիոն դոլար արժողությամբ պոլիմետաղական հանքը, իսկ այժմ ընկերությունը հաստատել է, որ խոսքը Կապանի ոսկու հանքի մասին է»,- հայտնում է պարբերականը:

Polymetal-ը գնել էր Կապանի ոսկու հանքը 2016թ.-ին: 2017թ. Կապանում 50000 ունցիա ոսկի է արտադրվել: