Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի սահման երկաթգիծը չռմբակոծվեց, այն պարզապես թալանվեց». Ոսկան Սարգսյան

365
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 18:20
«Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի սահման երկաթգիծը չռմբակոծվեց, այն պարզապես թալանվեց». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դարի կառույց Հյուսիս-հարավ ավտոճանապարհից ի՞նչ լուր կա, դրա համար 3 բանկից՝ Ասիական զարգացման բանկից, Եվրասիական զարգացման բանկից և Եվրոպական ներդրումային բանկից հսկայական վարկեր են վերցրել, վատնել, ճանապարհի մի չնչին մասն է կառուցվել: Հերթական անգամ հետաձգվեց Ասիական բանկի վարկային միջոցներով Վանաձոր-Թումանյան շուրջ 38 կմ ավտոճանապարհի ավարտման ժամկետը, այն խոստանում են շահագործման հանձնել նոյեմբերի վերջին: Հայաստանը ոչ բարի 2 հարևանի կողմից տրանսպորտային շրջափակման մեջ է, այդ պայմաններում փոխանակ հանրապետական, միջպետական գործող ճանապարհները աչքի լույսի պես պահեն, դրանց կառուցապատումը տարբեր պատճառներով ձգձգում են: 1980-ական թվականներին կառուցված Դիլիջան-Իջևան-Ադրբեջանի սահման երկաթգիծը հակառակորդի կողմից չռմբակոծվեց, այն պարզապես թալանվեց, հիմա դրա ավերակներն են հառնում: