Երևան`   +12 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի մասին չեմ ուզում ամեն ինչը միանգամից ասել». Միքայել Մելքումյան

377
Ուրբաթ, 26 հոկտեմբերի, 2018 թ., 15:30
«Գազի ու էլեկտրաէներգիայի սակագնի մասին չեմ ուզում ամեն ինչը միանգամից ասել». Միքայել Մելքումյան

«Վարչապետի ընտրության օրը հարց ուղղեցի պարոն Փաշինյանին գազի սակագների վերաբերյալ ու պատասխան հնչեց, որ ՌԴ նախագահը հետաքրքրված է, կա պայմանավորվածություն՝ փաստաթղթավորված ներկայացնել՝ ինչպե՞ս է ստացվել, որ սահմանից մինչև վերջնական սպառում երկու անգամ թանկանում է»,- ԱԺ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի 2-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը: «Ուշադրություն դարձնենք 2013-ի դեկտեմբերին ԱԺ-ի վավերացրած ՀՀ-ՌԴ ստորացուցիչ պայմանագրին: Ստորացուցիչ դրույթներից մեկն էլ այն է, որ առաջիկա 20 տարիներին «Գազպրոմ»-ի համար պետք է ապահովենք համապատասխան շահութաբերություն... Գազի համակարգում 139 դրամը որպեսզի 134 դարձնենք, անհրաժեշտ է 17 մլրդ դրամ: ՀՀ էներգետիկ համակարգում որպեսզի 5 դրամ սակագինն իջեցնենք, պետք է 27 մլրդ դրամ: Էնպես չի, որ դա անհնար է, բայց չեմ ուզում ամեն ինչը միանգամից ասեմ, որ հաջորդ անգամներն էլ ասեմ»,- հավելեց նա: