Դավիթ Սանասարյանը՝ ԲԷՑ-ում ու ԵՊՀ-ում հայտնաբերված խախտումների մասին
![]() Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է իրենց կողմից կատարված ստուգումներին և հայտնաբերված խախտումներին. «Մի մասը ԲԷՑ-ից է, «Լուսանշան» ՊՈԱԿ–ից, մենք վերջացրել ենք Ագրարային համալսարանում աշխատանքները, նախկին ռեկտորը համաձայնել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե, և հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրա ճանապարհը։ ԵՊՀ–ում ուսումնասիրությունները առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան նաև ԵՊՀ–ում, նախնական տվյալներով գումարի չափը երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանին»,- տեղեկացրել է Դ. Սանասարյանը՝ նշելով, որ լուրջ խախտումների մասին է խոսքը, որոնց մասին հիմա չի բարձրաձայնելու: Սանասարյանը նշել է, որ վարչապետի հանձնարարությամբ՝ ջրօգտագործողների ընկերություններում ևս ստուգումներ են իրականացվում: «Արտաշատի ՋՕԸ-ում առաջինը կվերջացնենք և առանձին կներկայացնենք հանրությանը»,-ասաց նա՝ հավելելով, որ այս պահին ՔԿՀ-ներում, վարչությունում և «Աջակցություն դատապարտյալների» հիմնադրամում իրենց կողմից ուսումնասիրություններ են տեղի ունենում: |

Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
266Երեկ, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
18214.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
44113.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
16612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
43010.11.2026, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
43309.11.2026, 18:19
