Երևանում կկայանան պատանիների և աղջիկների խճուղավազքի մրցումները
![]() 2018 թվականի հոկտեմբերի 28-ին՝ ժամը 11.00-ին «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում տեղադրված «Արարատ-73» հուշահամալիրի մոտից կմեկնարկեն պատանիների և աղջիկների խճուղավազքի մրցումները: Մասնակիցները կմրցեն տարբեր տարիքային խմբերում՝ 2002 թ. ծնված տղաներն ուժերը կչափեն 2000 մ, իսկ 2003 թ. ծնված և փոքր տարիքի տղաները՝ 1000 մ մրցատարածություններում: 2002 թ. ծնված աղջիկները կմրցեն 1000 մ, իսկ 2003 թ. ծնված և փոքր տարիքի աղջիկները՝ 500 մ մրցատարածություններում: Մրցումների կազմակերպման նախաձեռնությունը Գերմանիայի աթլետիկայի ֆեդերացիայում վերապատրաստված և օլիմպիական խաղերի մասնակից հեռացատկորդ Ամալյա Շարոյանինն է, որին աջակցել են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը և Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան: Խճուղավազքին մասնակցել ցանկացողները պետք է մինչև հոկտեմբերի 26-ը՝ ժամը 16.00-ը Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիա ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք առողջության մասին: Տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները կպարգևատրվեն մեդալներով, հավաստագրերով, դրամական պարգևներով և այլ մրցանակներով: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
