Երևան`   +9 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 21 նոյեմբերի, 2018 թ.

Ծանրորդ Արմեն Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

284
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 19:50
Ծանրորդ Արմեն Գրիգորյանը՝ երիտասարդների Եվրոպայի փոխչեմպիոն

Լեհաստանի Զամոսկ քաղաքում մեկնարկել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունը՝ մինչև 20 և մինչև 23 տարիքային խմբերում: Այսօր պայքարի մեջ մտավ մինչև 20 տարեկանների պայքարում Հայաստանը ներկայացնող 69 կգ քաշային Արմեն Գրիգորյանը, ով նվաճեց արծաթե մեդալ:

Արմենը, պոկելով 136 կգ և հրելով 165 կգ, երկամարտում գրանցեց 301 կգ արդյունք:

Այս քաշային կարգում հաղթող դարձավ ռումինացի Փոլ Դիմիտրասկուն՝ երկամարտի 302 կգ արդյունքով, իսկ լավագույն եռյակը եզրափակեց թուրք Ռամազան Իլհանը՝ երկամարտի 300 կգ արդյունքով։