Երևան`   +24 °C
Այսօր`   Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.

Մակրոնն ու Թրամփը քննարկել են Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի կնքած պատմական պայմանագրի ապագան

4568
Երկուշաբթի, 22 հոկտեմբերի, 2018 թ., 16:00
Մակրոնն ու Թրամփը քննարկել են Ռուսաստանի հետ ԱՄՆ-ի կնքած պատմական պայմանագրի ապագան

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնն ու Դոնալդ Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Միջին և փոքր հեռահարության հրթիռների մասին (ՄՓՀՀ) պայմանագրի ապագան: Այս մասին ասվում է Ելիսեյան պալատի հաղորդագրության մեջ:

«Հանրապետության նախագահն ու նախագահ Թրամփը քննարկել են ՄՓՀՀ-ի ճակատագիրը: Նախագահ Մակրոնը հիշեցրել է այդ համաձայնագրի կարևորությունը, մասնավորապես, եվրոպական անվտանգության և մեր ռազմավարական կայունության համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադիր են դուրս գալ համաձայնագրից, քանի որ Ռուսաստանը խախտում է այն: РИА Новости-ի հաղորդմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն այդ կապակցությամբ բացատրություններ կպահանջի ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնից, ով այցով գտնվում է Մոսկվայում: