Երևան`   +8 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Հայ հրաձիգները նվաճել են Պոդիլիի գավաթը

209
Երեքշաբթի, 16 հոկտեմբերի, 2018 թ., 12:55
Հայ հրաձիգները նվաճել են Պոդիլիի գավաթը

Հայ հրաձիգներն Ուկրաինայի բաց առաջնությունից վերադարձան բազմաթիվ նվաճումներով

Հոկտեմբերի 10-16-ը Ուկրաինայի Վիննիցա քաղաքում տեղի ունեցավ «Ուկրաինայի բաց առաջնություն»,որին մասնակցեցին 300-ից ավել մարզիկ Ուկրաինայից, Մոլդովայից և Հայաստանի Հանրապետությունից:
Հայաստանը ներկայացրեց լավագույն քառյակը՝ հրացան, ատրճանակ և վազող թիրախ ձևերից:
Օդամղիչ հրացան՝
1) Ալլա Պողոսյան,2003թ.(14-15.10.2018)
Օդամղիչ ատրճանակ՝
2) Էլմիրա Կարապետյան,1994թ.(12.10.2018)
Վազող թիրախ՝
3)Լիլիթ Մկրտչյան,1996թ. (նորմալ վազք՝11.10.2018, խառը վազք՝12.10.2018)
4)Հովհաննես Մարգարյան,1999թ.( 11.10.2018)

Հոկտեմբերի 12-ին օդամղիչ ատրճանակ ձևի մարզուհի Էլմիրա Կարապետյանը խոցելով 570 միավոր 1-ին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ չզիջելով դիրքերը ոչ ոքի 237.4 միավորով նվաճել է ոսկե մեդալ:
Նույն օրը վազող թիրախ ձևում Հովհաննես Մարգարյանը 1998-1999թթ.-ի պատանիների մեջ գրավել է 2-րդ հորիզոնականը:
Հոկտեմբերի 11-ին վազող թիրախ ձևի նորմալ վազքի կանանց պայքարում Լիլիթ Մկրտչյանը խոցելով 561 միավոր գրավել է 2-րդ հորիզոնականը:
Ալլա Պողոսյանը մրցել է միաժամանակ և մեծահասակների ( տարիքն անսահմանափակ), և երիտասարդների (մինչև 21 տարեկան),և իր տարիքային պատանիների ( 15-16 տարեկանների ) միջև: Պատանիների պայքարում խոցել է 626.8 միավոր և գրավել 1-ին հորիզոնականը, երիտասարդների պայքարում խողելով 626.8 միավոր՝առաջին հորիզոնականով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 244.8 միավորով վերջնական հաշվարկում գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ մեծահասակների պայքարում խոցելով 626.1 միավոր (լրացնելով ՀՀ ռեկորդ) 1-ին տեղով անցել է եզրափակիչ փուլ,եզրափակչում խոցելով 226.9 միավոր, զիջել է դիրքերը՝գրավելով 3-րդ հորիզոնականը:

«Ուկրաինայի բաց առաջնությանը» խաղարկվում էր նաև ուկրաինացի հայտնի,նախկին հրաձիգ Պոդիլիի անվան «Պոդիլիի գավաթը»: Հայ հրաձիգները նվաճեցին նաև այդ գավաթը,քանի որ մեդալների քանակով Հայաստանն առաջինն էր: