Երևան`   +19 °C
Այսօր`   Ուրբաթ, 26 ապրիլի, 2024 թ.

«Որևէ մեկը ցանկություն չունի քննարկելու ստեղծված իրավիճակը և հնարավոր լուծումները». Մենուա Մեհրաբյան

1791
Երկուշաբթի, 15 հոկտեմբերի, 2018 թ., 12:40
«Որևէ մեկը ցանկություն չունի քննարկելու ստեղծված իրավիճակը և հնարավոր լուծումները». Մենուա Մեհրաբյան

Ֆուտբոլային մեկնաբան Մենուա Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստան - Ջիբրալթար խաղը չեմ նայել: Հարգելի պատճառներ կային: Հետևաբար, խորը վերլուծել չեմ կարող: Մի բան կասեմ, ընդամենը: Գլխավոր մարզիչներին նույն հաճախականությամբ փոխելը, ինչպես փոխվում են նասկիները, թաշկինակները կամ, վերջին հաշվով, կինոթատրոնների աֆիշաները, որևէ լուրջ արդյունքի հասնելու հիմքը լինելուց մեծապես հեռու է: Եթե նայենք այն ակումբներին կամ հավաքականներին, որոնք մեծ արդյունքներ են գրանցում, ապա կնկատենք, որ դրանց գլխավոր մարզիչներն իրենց պաշտոնում աշխատում են նվազագույնը 3-4 տարի: Բացառությունները թողնում ենք մի կողմ: Գլխավոր մարզիչ պետք է ընտրել հեռանկարի համար, առաջիկա 5 տարվա ընթացքում լուրջ թիմ ստեղծելու նպատակով: Այժմեական խնդիրը լուծելու տարբերակը բացառված էր հենց Սկոպյեում կրած պարտությունից հետո: Հետևաբար, պետք էր հիմնական ուշադրությունն ու ուղղվածությունը վերցնել առաջիկա՝ նվազագույնը 5 տարվա ընթացքում թիմ ստեղծելու հստակ ծրագրով: Ես ունեմ իմ ծրագիրը, ունեմ իմ լուծումները, բայց ինչպես ֆեդերացիայի նախկին ղեկավարության, այնպես էլ ներկայիս ղեկավարության օրոք, որևէ մեկը ցանկություն չունի քննարկելու ստեղծված իրավիճակը և հնարավոր լուծումները: Հետևաբար, որևէ խորը վերլուծական, որևէ խոսք հավաքականի մասով էլ չեմ ասելու: Իրենք երևի ավելի լավ գիտեն, թե ինչպես մեր ֆուտբոլը հանեն անդունդից: Ես էլ, իմ հերթին, ավելի լավ գիտեմ իմ աշխատանքը, որով էլ կզբաղվեմ առաջիկայում: Յուրաքանչյուրը, եթե իր աշխատանքը խորությամբ ու ճիշտ կատարի, յուրաքանչյուրը եթե իր տեղում լինի, մեր երկիրը շատ արագ առաջընթաց կունենա: Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով»։