ԱՄՆ-ն և Թուրքիան պատժամիջոցների չեղարկման շուրջ համաձայնության են եկել
![]() Անկարան և Վաշինգթոնը համաձայնության են եկել՝ հոգևորական Էնդրյու Բրանսոնին ազատ արձակելու և Թուրքիայի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները չեղարկելու շուրջ, հաղորդում է The Washington Post-ը: Վկայակոչելով անանուն աղբյուրը՝ պարբերականը հայտնում է, որ Բրանսոնը կարող է ազատության մեջ հայտնվել արդեն ուրբաթ հերթական դատական նիստից հետո: Աղբյուրը նշում է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը որոշել է նաև չեղարկել Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները: Բրանսոնը հայտնվել էր թուրքական դատարանում մայիսին և հերքել ահաբեկչական գործունեության և լրտեսության մեջ ներգրավվածությունը, ապա հուլիսին տնային կալանքի ենթարկվել: Դատախազությունը պահանջում էր նրան 35 տարվա ազատազրկման դատապարտել: Միջադեպից հետո լարվածություն էր առաջացել Անկարայի և Վաշինգթոնի միջև հարաբերություններում: Օգոստոսի 1-ին Միացյալ Նահանգները Թուրքիայի ներքին գործերի և արդարադատության նախարարների նկատմամբ պատժամիջոցներ էր սահմանել: |

«Նիկոլը լավ գիտի, որ Թրամփի պլանը և խաղաղության օրակարգը ձախողված օրակարգեր են». Վարդուհի Սարգսյան
7602:06
«Նոր քաղաքական ուժերը մի շատ մեծ խնդիր ունեն». Արա Պողոսյան
8001:06
«Սուտ է պնդումը, թե Ռուսաստանը կհրաժարվի Իրանից ԱՄՆ-ի հետ հարաբերությունները բարելավելուց հետո». Լավրով
87Երեկ, 23:06
«Հայկական կողմը Ադրբեջանին հնարավորություն է տվել գալ և վերահսկել Սոթքի հանքավայրը». Արմեն Մանվելյան (տեսանյութ)
99Երեկ, 21:36
«ԵՄ-ն ՀՀ-ին օգտագործում է որպես միջոց՝ ՌԴ-ին հարվածելու». Ալեն Ղևոնդյան
116Երեկ, 20:30
«ՆԱՏՕ-ն անհամբեր սպասում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրմանն ու վավերացմանը»․ Էլչին Քասիմով
152Երեկ, 20:09
