Երևան`   +3 °C
Այսօր`   Երեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2018 թ.

Ռոնալդուն հայտարարել է, որ «Ռեալ»-ն ստիպել է նրան ապօրինի գործարք իրականացնել

172
Չորեքշաբթի, 10 հոկտեմբերի, 2018 թ., 22:40
Ռոնալդուն հայտարարել է, որ «Ռեալ»-ն ստիպել է նրան ապօրինի գործարք իրականացնել

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարել է, որ իր նախկին ակումբը՝ Մադրիդի «Ռեալ»-ը, ստիպել է իրեն ապօրինի գործարք իրականացնել։ Նա մտադիր է դատի տալ ակումբին։ Խոսքը վերաբերում է Ռոնալդուին բռնաբարության համար մեղադրող Քեթրին Մայորգային։ Ռոնալդուն նշել է, որ 2010 թվականին Մայորգան 287 հազար ֆունտ սթերլինգ է պահանջել Ռոնալդուից՝ լռության դիմաց: Ռոնալդուն չի ցանկացել վճարել և մտադիր էր հերքել մեղադրանքները, սակայն ակումբի ղեկավարությունն ստիպել է նրան իրականացնել գործարքը: