Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2025 թ.

Հնդկաստանում պատասխանել են ռուսական զենք գնելու համար ԱՄՆ-ի սպառնալիքներին

4722
Երկուշաբթի, 08 հոկտեմբերի, 2018 թ., 11:05
Հնդկաստանում պատասխանել են ռուսական զենք գնելու համար ԱՄՆ-ի սպառնալիքներին

Հնդկաստանում գիտակցում են, որ ԱՄՆ-ը ռուսական զենք գնելու համար կարող է պատժամիջոցներ սահմանել երկրի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի ցամաքային զորքերի շտաբի պետ Բիփին Ռավաթը:

«Այո, մենք գիտակցում ենք, որ մեր դեմ կարող են պատժամիջոցներ սահմանվել, սակայն մենք անկախ քաղաքականություն ենք վարում: Չնայած նրան, որ ԱՄՆ-ի հետ պահպանում ենք շփումները, Ռուսաստանը պետք է վստահ լինի, որ մենք անկախ քաղաքականություն ենք վարում: Գիտակցում ենք, որ պայմանագրի ստորագրումից հետո դժվարություններ կառաջանան ԱՄՆ-ի հետ»,- նրա խոսքը մեջբերում է New Indian Express-ը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Նյու Դելիին ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման շուրջ պայմանագիր էին ստորագրել: