«Հանրությունը պարտավոր է իմանալ, «Արարատ»-ը սաբոտաժի ենթարկվեց». Աբրահամ Խաշմանյան
![]() «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում, անդարադարձել է թիմում տեղի ունեցած տհաճ միջադեպին։ Դեռ չեմ կարող ասել, թիմն ինչ ֆունկցիոնալ վիճակում է գտնվում, սակայն փաստն այն է, որ «Արարատ»-ը հիմա առաջնության վերջին հորիզոնականում է և շատ քիչ միավորներ ունի: Այսօրվա դրությամբ լուրջ խնդիրների առջև ենք կանգնել և մեզ մեծ աշխատանք է սպասվում: Ինչպես ասում են՝ նավից իջել ենք պարահանդես: Մինչև ձմեռ պետք է կայություն մտցնենք, ֆուտբոլիստներին հասկացնել, թե ինչ սկզբունքներ են անհրաժեշտ լավ թիմ դառնալու ու լավ խաղ ցուցադրելու համար: Իսկ ձմռանը, կարծում եմ, մեծ փոփոխություններ կլինեն, «Արարատ»-ը կկերպարանափոխվի և կդառնա այն «Արարատ»-ը, որը ժողովուրդն սպասում է: Խնդիրներից էլ ասեմ, որ երեկ՝ իմ առաջին առաջին օրը, տհաճ միջադեպ տեղի ունեցավ: Կարելի է ասել սաբոտաժի ենթարկվեց թիմն ու ակումբը: Վեց լեգիոներներ չցանկացան այլևս լինել թիմում և ցանկացան հեռանալ իրենց գործակալի ու մի խումբ մասնագետների հետ, ովքեր մեզնից առաջ «Արարատ» էին: Մենք կանգնել ենք փաստի առջև: Թիմում 14 ֆուտբոլիստ է մնացել, որոնցից ճանաչում եմ 3-4-ին, ովքեր միգուցե համապատասխանում են այն մակարդակին, որ մեզ պետք է: Մյուսները երիտասարդներ են, ովքեր հավանաբար երկրորդ թիմից են տեղափոխվել: Բայց սա նորմալ եմ համարում։ Մենք մեր աշխատանքները կտանենք: Հուսով եմ՝ շատ արագ ամեն ինչ իր տեղը կգա: Ես պարտավոր էի այս ամենն ասել, որովհետև «Արարատն» ունի բազմաթիվ երկրպագուներ: Կարծում եմ՝ ցանկացած հարց, խնդիր, որը մեր ներքին խոհանոցին չի վերաբերվի, հանրությունը պարտավոր է իմանալ։ Ես անհրաժեշտ գտա այս ամենն ասել»: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
