Երևան`   +5 °C
Այսօր`   Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.

«Լեգենդները երբեք չեն մահանում»․ մարզաշխարհը սգում է Շառլ Ազնավուրի մահը

1226
Երեքշաբթի, 02 հոկտեմբերի, 2018 թ., 16:05
«Լեգենդները երբեք չեն մահանում»․ մարզաշխարհը սգում է Շառլ Ազնավուրի մահը

94 տարեկան հասակում երեկ մահացել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը: Մարզաշխարհը սգում է մեծագույն հայի մահը։

Հենրիխ Մխիթարյան․ «Մեծագույն և խորը թախիծով իմացանք պարոն Շառլ Ազնավուրի մահը: Հուշարձանը լքեց մեզ, բայց նրա ողջ աշխատանքը և նվիրվածությունը Հայաստանին կմնան մշտապես մեր սրտերում: Դուք միշտ կմնաք մե՛զ համար, ի՛նձ համար մեծագույն։ Հանգչիր խաղաղությամբ, արտիստ»։

Սիմոն Մարտիրոսյան․ «Աստված հոգիդ լուսավորի, մեծ հայ»

Կարեն Ասլանյան․ «Շնորհակալ ենք ամեն ինչի համար։ Հանգչիր խաղաղությամբ»։

Արաս Օզբիլիս․ «Հանգչիր խաղաղությամբ, Շառլ Ազնավուր»

Լևոն Պաչաջյան․ «Հանգչիր խաղաղությամբ Հայ Ազգի փառապանծ Հերոս!!»

Էդգար Մանուչարյան․ «Լինել այն մարդը, ով կաս, ավելի հեշտ է, քան այլ մարդ ձևանալը։ Հավերժ հիշատակ, լեգենդ»։

Լիլիթ Մկրտչյան․ «Հայոց ազգի հպարտություն, հանգչիր խաղաղությամբ»

Արսեն Ջուլֆալակյան․ «Մանուկ հասակից երազում էի հանդիպել այս Մեծ Անհատի հետ, սեղմել նրա ձեռքը և ուղղակի շնորհակալություն հայտնել այն ամենի համար, ինչ նա արել է մարդկության և համաշխարհային մշակույթի համար։ Մարդկությունը կկարոտի քեզ շատ կկարոտի։ Ինչպես ասում է իմ ընկերը՝ լեգենդները երբեք չեն մահանում»

Իզաբելլա Յայլյան․ «Հանգչիր խաղաղությամբ, մեծն շանսոնյե։ Միշտ կմնաս մեր սրտերում»

Գաել Անդոնյան․ «Մեծ լեգենդը թողեց մեզ։ Ցավակցություններս նրա ընտանիքին և մտերիմներին»։

Արթուր Սողոմոնյան․ «Այսօր ողբերգական օր է ոչ միայն Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար, այլև ողջ աշխարհի հայերի համար։ Բարդ է գտնել այդպիսի անկեղծ և հայրենասեր մարդու, ինչպիսին էր Շառլ Ազնավուրը։ Հանգչիր խաղաղությամբ։ Դու ընդմիշտ կմնաս մեր սրտերում»

Հարության Նազարյան․ «ՍԻՐԵԼԻ ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ, ՄԵԾ ՀԱՅ, Թեև դու այսօր հավերժի ճամփորդ դարձար, սակայն դու, որ օժտված էիր Աստծո լույսով, կմնաս մեր և մարդկության սրտում հավիտյան... Այսօր աշխարհի բոլոր անկյուններում մոմեր կվառեն, կաղոթեն Քեզ համար, քո հոգու խաղաղության և քո մեծ սիրո համար... Աստծո օրհնությունն ընդմիշտ քեզ հետ...»

Գևորգ Ղազարյան․ «Հանգչիր խաղաղությամբ, Շառլ Ազնավուր»

Արթուր Ոսկանյան․ «Լինել այն մարդը, ով կաս, ավելի հեշտ է, քան այլ մարդ ձևանալը։ Հավերժ հիշատակ, լեգենդ»։

Վազգեն Բադալյան․ «Ողբում եմ»

Գրիգոր Մխիթարյան․ «Հայի ոգի, մեծն Շառլ, խոնարհվում եմ քո առաջ, Աստված հոգիդ լուսավորի»

Վալոդյա Ֆրանգուլյան․ «Շնորհակալ ենք ամեն ինչի համար, լեգենդ»

Հովհաննես Բաչկով․ «Հանգչիր խաղաղությամբ»

Արթուր Սահակյան․ «Հանգչիր խաղաղությամբ, հերոս և լեգենդ»

Նշան Մունչյան․ «Հանգչիր խաղաղությամբ, Շառլ Ազնավուր»

«Փյունիկ» ՖԱ․ «Այսօր հայ ազգը կորցրեց իր մեծագույն զավակներից մեկին…»

«Բանանց» ՖԱ․ «Հանգչիր խաղաղությամբ, մե՛ծ հայ»

«Ալաշկերտ» ՖԱ․ «Հանգչիր խաղաղությամբ, Լեգենդ!»

«Լոռի» ՖԱ Ֆան ակումբ․ «Որբացավ մի ամբողջ ազգ։Աստված հոգիդ լուսավորի ՇԱՆՍՈՆՅԵ»

«Շիրակ» ՖԱ․ «Ցավով պետք է նշենք, որ կյանքից հեռացել է աշխարահռչակ հայազգի երաժիշտ Շառլ Ազնավուրը․․․Հանգչիր խաղաղությամբ, լեգենդ…»

«Արարատ» ՖԱ․ «Հանգչիր խաղաղությամբ մաեստրո»

«Գանձասար Կապան» ՖԱ․ «Հանգչիր խաղաղությամբ մեծագույն մաեստրո և հայորդի»

Արթուր Ալեքսանյան․ «Մեծ ցավ ապրեցի Շառլ Ազնավուրի մասին լուրն իմանալիս. դժվար էր հավատալը: Մաեստրոյի հետ մեկ անգամ եմ բախտ ունեցել հանդիպել՝ դեռևս 2016 թվականին Փարիզում, բայց այդ հանդիպումը հավերժ կպահեմ սրտումս: Նա ինձ համար համայն հայության դեսպանն էր աշխարհում, նրա արվեստը, հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը անգնահատելի էր ու օրինակելի: Մի ամբողջ դարաշրջան իր հետ տարավ, մեզ էլ թողեց առանց Ազնավուր... Ցավում եմ բոլորի հետ հավասար, ու նաև ցավում եմ, որ այս օրերին Հայաստանում չեմ, իմ հայրենակիցների կողքին: Երկնային արքայություն քեզ Մաեստրո...»