Երևան`   +9 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիա»-ն

315
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 17:15
Վարդան Մինասյանը գլխավորեց «Արարատ-Արմենիա»-ն

«Արարատ-Արմենիա»-ի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Վարդան Մինասյանը: Մարզչի հետ կնքվել է 2 տարվա պայմանագիր։

Նշենք, նա ֆուտբոլային կարիերան սկսել է 1991 թվականին և հանդես է եկել հայկական և միջազգային մի շարք անվանի ակումբներում: Եղել է Հայաստանի երիտասարդական և ազգային հավաքականների անդամ:

Մարզչական կարիերան սկսել է 2004 թվականից՝ Հայաստանի Մ21 հավաքականում:

2008-2011թ.-ին եղել է «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչը: Նրա գլխավորությամբ 2008, 2009 և 2010 թվականներին ակումբը նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, 2009-ին Հայաստանի գավաթը, 2010-ին Հայաստանի Սուպերգավաթը:

2009-2014թ.-ին գլխավորել է Հայաստանի Ազգային հավաքականը: Նրա գլխավորությամբ հավաքականը պատմության մեջ լավագույն արդյունքներն է գրանցել:

2014թ.-ից աշխատել է Ղազախական Տոբոլ ՖԱ-ում որպես գլխավոր մարզիչ։
Երկար ընդմիջումից հետո, 2018թ.-ին կրկին դարձել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը և նույն թվականի աշնանը հրաժարական է ներկայացրել:

Արժանացել է մի շարք մարզչական կոչումների և պարգևների: Ունի մարզչական Pro արտոնագիր:

Ծնվել է Հայաստանում, 44 տարեկան է: