Երևան`   +13 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի վերջից. ինչ տեսք կունենան դրանք

796
Երկուշաբթի, 01 հոկտեմբերի, 2018 թ., 00:00
Նոր թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն նոյեմբերի վերջից. ինչ տեսք կունենան դրանք

Հայկական նոր թղթադրամների մի մասը շրջանառության մեջ կդրվի նոյեմբեր ամսվա վերջից, երկրորդ մասը՝ հաջորդ տարվանից: Այս մասին սեպտեմբերի 30-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մենք կփորձենք նոր թղթադրամները շրջանառության մեջ դնել նոյեմբերի վերջից՝ դրամի 25-ամյակի միջոցառումների շրջանակում: Որոշակի տեխնիկական խնդիրներ ունենք, եթե հասցնենք ամբողջությամբ կներդնենք, եթե՝ ոչ, ապա երկրորդ մասը շրջանառության մեջ կդնենք հաջորդ տարվանից»,- ասաց Ջավադյանը:

Նշենք, որ 1000 դրամ անվանական արժեքով թղթադրամի վրա Պարույր Սևակի պատկերն է, 2000-ը Տիգրան Պետրոսյանի պատկերով է, 5000-ը՝ Վիլյամ Սարոյանի, 10000-ը՝ Կոմիտասի, 20000-ը՝ Հովհաննես Այվազովսկու, 50000-ը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի: Թղթադրամների դիմերեսին նրանց դիմապատկերն է, պատկերներ ու խորհրդանիշներ նրանց ստեղծագործություններից, իսկ դարձերսին՝ հատված հուշարձանից, նրանց նվիրված թանգարաններից և շենք-շինություններից:

Նոր թղթադրամների էսքիզներ
Նոր թղթադրամների էսքիզներ
Նոր թղթադրամների էսքիզներ
Նոր թղթադրամների էսքիզներ
Նոր թղթադրամների էսքիզներ
Նոր թղթադրամների էսքիզներ