Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Ուզում էին հանգիստ թռնել դահլիճից, բայց չստացվեց». Լևոն Գալստյան

464
Ուրբաթ, 28 սեպտեմբերի, 2018 թ., 15:40
«Ուզում էին հանգիստ թռնել դահլիճից, բայց չստացվեց». Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր Ազգային ժողով կոչվող կառույցում Սևանա լճի հիմնախնդիրների մասին լսումներ էին, և ՀՀԿ-ի ու իրենց հետ կոալիցիա եղած ուժերի պատգամավորները մի այնպիսի մտահոգ դեմքերով հարցեր էին տալիս ու առաջարկներ անում՝ ոնց որ իրենք երկնքից են իջել ու ոտքերն էլ ամպոտ են, և իրենք ոչ մի կապ չունեն երկու տասնամյակ երկիրը և նաև Սևանը կործանման եզրին հասցնելու հետ։
Իհարկե իրենք ստացան արժանի պատասխանն ու վերաբերմունքը մեր և հանրության մյուս անդամների կողմից։
Հ․Գ․ Իրենց հարցերը տալուց և պատասխանները լսելուց հետո ուզում էին հանգիստ թռնել դահլիճից, բայց չստացվեց բոլորի մոտ՝ հատկապես Խոսրով Հարությունյանի»։