«ԵԱՏՄ-ն երկու տարի հետո ԱՀԿ-ում կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ». Տիգրան Սարգսյան
1624
Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2018 թ., 12:55
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) երկու տարի հետո Առևտրի համաշխարհային կազմակերպությունում (ԱՀԿ) կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ: Այս մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: «Նախ մենք պետք է ստանանք մեր երկրների համաձայնությունը, ապա այդ առաջարկը ներկայացնենք պետությունների ղեկավարներին: Այն բանից հետո, երբ ստացվի համաձայնությունը, կդիմենք ԱՀԿ-ին: Կարծում եմ՝ առավելագույնը երկու տարի»,- ասել է նա: Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ 5 անդամ երկրներից 4-ը ԱՀԿ լիիրավ անդամ են: «Եվ քանի որ թե՛ Ղրղզստանը, թե՛ Հայաստանը նախ եղել են ԱՀԿ-ի անդամներ, այնուհետև դարձել ԵԱՏՄ-ի մասնակիցներ, ապա այստեղ որոշակի հարցեր են ծագում»,- հավելել է Տ. Սարգսյանը: |
Թրամփի խորհրդականները քննարկում են պատժամիջոցների սահմանումը երկրների դեմ, որոնք կհրաժարվեն դոլարից․ #Bloomberg
18709:36«Հայ-ադրբեջանական «գազային սիրավեպի» զարգացման շուրջ». Վահե Դավթյան
124Երեկ, 16:54«Դրական եմ վերաբերվում». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
109Երեկ, 14:06«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև
110Երեկ, 12:18«Հենց խոսում ենք կրիպտոարժույթների մասին, պետական ինստիտուտները խուճապային նամակներ են գրում». վարչապետ
97Երեկ, 11:48«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
99Երեկ, 09:36