Հայտնի է «Ալաշկերտ»-ի նոր մարզչական շտաբը
![]() Ձևավորվել է Երևանի «Ալաշկերտ»-ի նոր մարզչական շտաբը: «Ալաշկերտ»-ի գլխավոր մարզիչ է նշանակվել Արամ Ոսկանյանը, ով 2016-2017 թթ. աշխատել է ակումբում: Վերջին շրջանում 43-ամյա մասնագետը գլխավորում էր Երևանի «Բանանց»-ը, որը նրա գլխավորությամբ նախորդ մրցաշրջանում դարձավ Հայաստանի փոխչեմպիոն: Մինչ այդ Արամ Ոսկանյանը գլխավորել է Երևանի «Միկա»-ն, Հայաստանի Մ-19 հավաքականը: Գլխավոր մարզչի առաջին օգնական է նշանակվել Անդրանիկ Բաբայանը: 42-ամյա մասնագետը հանդես է եկել մի շարք ռուսական ակումբներում, 2008-2018 թթ. աշխատել է ռուսական «Վոլգար»-ում, իսկ այս մրցաշրջանի նախապատրաստական փուլում գլխավորում էր «Արարատ-Արմենիան»: «Ալաշկերտ»-ի մարզչական շտաբում ընգրկվել են նաև ֆիզպատրաստության մարզիչ Մանուկ Սարգսյանը և դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը: Նշենք, որ այսօր «Ալաշկերտ»-ն առաջին մարզումն է անցկացրել Արամ Ոսկանյանի գլխավորությամբ: |

Նորվեգիան սահմանափակել է ռուս և բելառուս մարզիկների մուտքը
33100:43
Լատվիա-Հայաստան՝ 0:0. մեր հավաքականի դարպասապահը՝ լավագույն խաղացող
23515.11.2026, 21:12
Տիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն
20014.11.2026, 19:42
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է շախմատի աշխարհի հնգակի չեմպիոն Մագնուս Կարլսենին (տեսանյութ)
19614.11.2026, 00:30
Հայաստանն ու Կիպրոսը ոչ ոքի խաղացին
20212.11.2026, 23:24
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
17312.11.2026, 18:54
