«Մի փոքր անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին, ուղիղ եթերում անդրադառնալով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներին, ասել է. «Մի փորք անհանգիստ վիճակում եմ եղել քվեների ամփոփման փուլում, որովհետև եղել եմ Ատլանտյան օվկիանոսի վրա, կարելի էր նաև պատկերացնել, թե վայրէջքից հետո, երբ իմացել եմ, որ ձայների մոտ կեսի հաշվարկից հետո «Իմ քայլը» հավաքել է ավելի քան 80 տոկոս: Սա բացառիկ ընտրություն էր. քաղաքացին ուներ ընտրություն՝ գնալ տեղամաս ու արտահայտել իր կամքը: Շնորհավորում եմ բոլորիս, շնորհավորում եմ Հայկ Մարությանին ու ցանկանում արդյունավետ գործունեություն»: ՀՀ վարչապետը շնորհավորեց նաև Երևանի ավագանի անցած ԲՀԿ-ին ու «Լույս» դաշինքին: «Քննարկվում է մասնակցության թիվը՝ ավելի քան 43 տոկոս: Ասում են՝ մեծամասնությունը չի մասնակցել ու քաղաքական հետևություններ են անում, բայց փաստարկները, մեղմ ասած, ծիծաղելի են: Նախորդ ընտրություններին ավելի քիչ մարդ է մասնակցել այն պայմաններում, երբ Գազելներով, ավտոբուսներով, կաշառքով, վարչական ռեսուրսով մարդիկ բերման են ենթարկվել տեղամասեր»,- նշեց նա: |
«Ինչ-որ մի քայլիստ որոշել է մեր 1700-ամյա եկեղեցուն վարկաբեկել իր տխմար վերլուծություններով». Գագիկ Համբարյան
8702:18«Չքաղաքականացված Հովհաննես Դավթյանի էժան կերպարի մասին»․ Հենրիխ Դանիելյան
118Երեկ, 16:48ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
97Երեկ, 16:30Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության տրամադրումը
101Երեկ, 16:00«Վերջին պայմանավորվածությունն արդյունավետ է ընթանում»․ Բայրամով
175Երեկ, 15:54«Զուրաբիշվիլին երկրի դավաճան է»․ Կոբախիձե
223Երեկ, 15:48