Երևան`   +14 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ.

«Դադարեցնել այս պայքարը՝ նշանակում է դադարել հայ լինել»․ Կիրանցի բնակիչ

101
Չորեքշաբթի, 01 մայիսի, 2024 թ., 14:36
«Դադարեցնել այս պայքարը՝ նշանակում է դադարել հայ լինել»․ Կիրանցի բնակիչ

Կիրանցում շարունակվում է պայքարը միակողմանի զիջումների դեմ, ճանապարհը կրկին փակ է: Տավուշցիների բարկությունը կրկնապատկվել է Փաշինյանի հետ հանդիպումից հետո, նրանք պայքարում են, որպեսզի ռազմավարական դիրքերն ու ճանապարհները չհանձնվեն թշնամուն։ Կարեն Ղազարյանը, ով առաջին օրվանից կանգնած է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողքին, հայտնում է, որ շարժումն ավելի մեծ թափ է ստացել․ «Մեր նպատակն ազնիվ է, հանուն հայրենիքի է։ Դադարեցնել այս պայքարը՝ նշանակում է դադարել հայ լինել»,- ասել է նա:

Իրավիճակը Կիրանցում՝ ուղիղ միացմամբ