Երևան`   +20 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

«Այս պահին զորքերը տեղում են, եթե, իհարկե, գիշերը չտեղափոխեն». Բագրատ Սրբազան

328
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 22:18
«Այս պահին զորքերը տեղում են, եթե, իհարկե, գիշերը չտեղափոխեն». Բագրատ Սրբազան

Սուրբ Աննա եկեղեցու բակում անդրադառնալով Ադրբեջանի ու Հայաստանի միջև սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների՝ այսօրվա հանդիպման լուրերին՝ Բագրատ Սրբազանն ասաց. «Տեղեկություններ ենք ստացել, որ Տավուշում հանդիպումներ են տեղի ունեցել։ Այդուհանդերձ, գիտեք, որ այսօր հատվածական, միակողմանի ապօրինի սահմանազատման ու սահմանագծման այդ ամբողջ հատվածում հանդիպում է տեղի ունեցել և էքսպերիմենտը չգիտենք՝ ուր է հասել։ Տեղեկություններ չունեմ, բայց պետք է զիջվեն այդ տարածքներն ու դիրքերը, այսպես կոչված՝ «սահմանագիծ» լինի։ Տեղյակ չենք, թե ինչ է եղել արդյունքը։ Այս պահին զորքերը տեղում են, եթե, իհարկե, գիշերը չտեղափոխեն։ Սա նշանակում է, որ ժողովուրդ, դուք գործոն եք էս երկրում։ Այս անհամաձայնությունը նշանակում է, որ դուք եք իրական գործոնը։ Այս շարունակվող հանցագործությունը միայն ու միայն մեր պայքարի միջոցով է կասեցվելու։ Այս շարժումը խախտել է այս մարդու ու իր գործընկերոջ ծրագիրը»: