Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 մայիսի, 2024 թ.

«Պատնեշների ավելացումը նշանակում է` շարժումը մարում է». Բագրատ Սրբազանը հեգնում է

127
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 18:48
«Պատնեշների ավելացումը նշանակում է` շարժումը մարում է». Բագրատ Սրբազանը հեգնում է

Օպերայի շրջակայքում լրագրողներից մեկը հարց ուղղեց Բագրատ Սրբազանին.

-Էս պատնեշներն ինչի՞ համար են:

-Վախկոտ ստախոսների,- պատասխանեց շարժման առաջնորդը:

-Գնալով ավելանում են այս պատնեշները, նշանակում է վախե՞րն էլ են ավելանում,- կրկին հարցրեց լրագրողը:

-Նշանակում է՝ շարժումը մարում է,- հեգնեց Սրբազանը: