Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 29 մայիսի, 2024 թ.

«Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, իշխանություն չունի». Բագրատ Սրբազան

128
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 19:54
«Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, իշխանություն չունի». Բագրատ Սրբազան

«Այս պահին արձանագրեցինք մեր ուղերձը, որ Հայաստանի Հանրապետությունը, դժբախտաբար, իշխանություն չունի: Ժողովրդական պատով ժողովրդից պաշտպանվելը հենց դրա մասին է վկայում: Այս շարժումն իր կարևորագույն ազդեցությունն ունի բոլոր տեսակի գործընթացների վրա՝ լինեն երկրի ներսում, թե արտաքին հարաբերությունների վրա: Մեր մտքերը պղտորել են, թե մենք անզոր անկամ մարդիկ ենք, բայց դուք այս օրերին հակառակն եք ապացուցում, որ դուք մերժում եք այդ բոլորը, մերժում եք՝ վկայելով, որ քանի մեր չքնաղ երկրում իշխանության ղեկին այս մարդն է, ինքը պետք է հանգիստ չպտտվի այս քաղաքում, անընդհատ պիտի լսի, որ ինքը սուտ է խոսել, մոլորեցրել է ժողովրդին: Ստի մերժումը լինելո՞ւ է, թե ոչ»,- Օպերայի մոտ, դիմելով ներկաներին, ասաց Բագրատ Սրբազանը: