Երևան`   +32 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հուլիսի, 2024 թ.

Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

154
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 22:24
Մեղրիի համայնքապետը հրաժարականի դիմում է ներկայացրել

Համաձայն «Հանրապետություն» կուսակցության և Ազատական կուսակցության Մեղրի խոշորացված համայնքի ընտրված ավագանու անդամների միջև 2021 թվականի նոյեմբերի 3-ին ստորագրված համագործակցության հուշագրի, Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։

Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հաստատել է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը։
«Բագրատ Զաքարյանը հրաժարական է տալիս, քանի որ պայմանավորվածության ժամկետը լրանում է, ինչպես որ պայմանավորվել էինք։ Հիմա տեղերը փոխվում են։ Նա կդառնա փոխքաղաքապետ, փոխքաղաքապետը՝ քաղաքապետ»,- ասաց Խաչատրյանը։

Ըստ ընթացակարգի՝ ավագանին պետք է ընտրի համայնքի նոր ղեկավար: Իսկ մինչ այդ, համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի՝ համայնքի ավագանու՝ տարիքով ավագ անդամը պետք է ավագանու նիստ հրավիրի և վարի: