Երևան`   0 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 փետրվարի, 2019 թ.

Պաշտոնանկություններ՝ «Ալաշկերտ»-ում

198
Ուրբաթ, 21 սեպտեմբերի, 2018 թ., 19:30
Պաշտոնանկություններ՝ «Ալաշկերտ»-ում

«Փյունիկի» դեմ խաղից հետո «Ալաշկերտի» մարզչական շտաբից ազատվել են Վարուժան Սուքիասյանը, Կարեն Բարսեղյանը և Արթուր Ոսկանյանը:

Սեպտեմբերի 22-ին կայանալիք «Լոռիի» դեմ խաղում «Ալաշկերտի» գործողությունները տեխնիկական գոտուց դուրս կղեկավարի «Ալաշկերտի» հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանը, իսկ տեխնիկական գոտում՝ «Ալաշկերտ-2»-ի գլխավոր մարզիչ Սերգեյ Էրզրումյանը:

Արդեն վաղն «Ալաշկերտը» կներկայացնի նոր գլխավոր մարզիչին և իր մարզչական շտաբը: