Արամ Հակոբյանը մոտ է շախմատի աշխարհի երիտասարդական առաջնության մեդալ նվաճելուն
Թուրքիայում ավարտին է մոտենում աշխարհի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունը: Մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ արդեն հայտնի պատանիների չեմպիոնի կոչումը. Իրանը ներկայացնող Փարհամ Մաղսուդլուն 10 հնարավորից իր ակտիվում գրանցել է 9.5 միավոր և միանգամից 2 միավորով առաջ անցել մոտակա մրցակիցներից: Արամ Հակոբյանը վաստակել է 7.5 միավոր և 4 այլ շախմատիստների հետ կիսում է 2-6-րդ հորիզոնականները, իսկ լրացուցիչ ցուցանիշներով այս պահին գտնվում է 3-րդ տեղում: Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 7, Մանուէլ Պետրոսյանը՝ 6.5, իսկ Շանթ Սարգսյանը՝ 4.5 միավոր: Վաղը տեղի կունենա մրցաշարի վերջին տուրը, որը կմեկնարկի Երևանի ժամանակով 11.00-ին: Աղջիկների պայքարում աղյուսակը 8 միավորով միանձնյա գլխավորում է Ուզբեկստանը ներկայացնող Գուլրուխբեգին Տոխինժորովան: 3 շախմատիստուհի առաջատարից հետ են կեսական միավորով: Սիրանուշ Ղուկասյանը 6 միավորով 20-րդ հորիզոնականում է: |
Հենրիխ Մխիթարյանի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
13024.04.2024, 23:54Գագիկ Նավոյանը՝ Հայաստանի մինչև 16 տարեկանների չեմպիոն
12621.04.2024, 16:06Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ 2024 թվականի բացարձակ հաղթող
16420.04.2024, 20:54Բռնցքամարտի Հայաստանի չեմպիոնը Սերբիայում հաղթել է Եվրոպայի չեմպիոնին
17420.04.2024, 17:48Վահագն Դավթյանը Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճեց (լուսանկար)
13819.04.2024, 22:48Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
13719.04.2024, 11:00